Կատարը դուրս կգա ՕՊԵԿ-ից![]() 3 դեկտեմբերի 2018 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Կատարը 2019-ի հունվարին դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին, հայտնում է Reuters-ը: Այդ որոշումը նախարարը բացատրել է նրանով, որ Կատարում որոշել են վերանայել իր դերը համաշխարհային շուկայում և իր երկարաժամկետ ռազմավարությունը: Պետական նավթագազային Qatar Petroleum կորպորացիան հաստատել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ Կատարը մտադիր է առաջիկա տարիներին կենտրոնանալ գազի արդյունահանման վրա՝ տարեկան արդյունահանումը 77 մլն տոննայից հասցնելով 110 մլն տոննայի, հայտնում է tvrain.ru-ն: Կատարում մշակել են աճի ռազմավարություն և ցանկանում են ամրապնդել դիրքերը որպես գազի առաջատար արդյունահանողներից մեկը: Այդ տեղեկության ֆոնին Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնում նվազել են մինչև մեկ բարելի դիմաց $62,07: Կատարից բացի ՕՊԵԿ-ին անդամակցում է 14 երկիր՝ Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Քուվեյթը, Լիբիան, ԱՄԷ-ն, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Հասարակածային Գվինեան և Էկվադորը: 2017-ին ՕՊԵԿ-ը պայմանավորվեց կազմակերպությանը չանդամակցող նավթ արտահանող երկրների հետ արդյունահանումը նվազեցնելու մասին՝ կասեցնելու համար գնանկումը: 2017-ի հունիսին Սաուդյան Արաբիան, իսկ հետո նաև այլ արաբական երկրներ, խզեցին կապերը Կատարի հետ՝ մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |