Հարությունյանը՝ հայկական դիպլոմներով ձերբակալված բժիշկների մասին. Հետևանքները շատ ծանր կլինեն![]() 3 դեկտեմբերի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իսրայելական ոստիկանության կողմից Հայաստանի բուհերում կեղծ դիպլոմ ստացած 40 բուժաշխատողի կալանավորմանը: «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր», - գրել է Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս հետաքննություն է ընթանում, և հայկական կողմը սպասում է իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվության: 2017 թվականին Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը: Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |