Փաշինյան. Եթե Արամ Հարությունյանի հարցով քվորում չապահովվի, մյուս ԱԺ-ն կլուծի այդ հարցը![]() 3 դեկտեմբերի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով ԱԺ ներկայացրած միջնորդությանը, հույս է հայտնել, որ պատգամավորները չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին և արդար քննությանը: Այդ մասին նա խոսել է Արարատ քաղաքում քարոզարշավի ժամանակ: Նա հավելել է, որ կա մտահոգություն, որ Ազգային ժողովում քվորում կարող է չապահովվել: «Կարող է նման բան լինել, քանի որ ԱԺ մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներ են և Հանրապետականի ներկայացուցիչները կարող են բոյկոտել, քվորում չապահովել, կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու օգտին», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հուսով է, որ բոլոր պատգամավորներն այդ հարցի քննարկման համար կներկայանան Ազգային ժողով: «Հուսով եմ, որ նրանք չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին և արդար քննությանը, բայց եթե նույնիսկ քվեարկություն չլինի այդ հարցով, արդեն մյուս Ազգային ժողովն այդ հարցը կլուծվի»,-ասել է Փաշիանյանը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմս ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրգործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումման ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է $14 մլն առանձնապես խոշոր չափերով կաշառք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |