2007-ից ի վեր առաջին անգամ «Ոսկե գնդակը» չի շնորհվել Մեսսիին կամ Ռոնալդուին![]() 4 դեկտեմբերի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - 2018-ի «Ոսկե գնդակ» մրցանակին է արժանացել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: 2007-ից ի վեր առաջին անգամ մրցանկը չի շնորհվել Կրիշտիանու Ռոնալդուին կամ Լիոնել Մեսսիին: «Ոսկե գնդակ» մրցանակը ոչ պաշտոնապես անվանում են տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող պարգև: 2007-ից ի վեր Մեսսին ու Ռոնալդուն 5-ական անգամ ստացել են այդ մրցանակը: Ընդունելով մրցանակը՝ Մոդրիչը շնորհակալություն է հայտնել «Ռեալի» թիմակիցներին, ակումբի ամբողջ անձնակազմին ու իր մարզչին, գրում է BBC-ին: Մոդրիչն առաջին ֆուտբոլիստն է Խորվաթիայից, որն արժանանում է այդ հեղինակավոր մրցանակին: 33-ամյա Մոդրիչը 2017-ին օգնեց «Ռեալին» նորից հաղթել Չեմպիոնների լիգայում և զգալի ավանդ ունենալ ՌԴ-ում կայացած աշխարհի առաջնությունում Խորվաթիայի խաղերում: Առաջին «Ոսկե գնդակը» կանանց շրջանում ստացել է ֆրանսիական «Լիոնի» անդամ Ադա Հեգերբերգը: «Ոսկե գնդակը» շնորհվում է 1956-ից, այն սահմանել է France Football ամսագիրը: Հաղթողն ընտրվում է մարզական ոլորտի լրագրողների քվեարկության արդյունքում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |