Մյունխենում Եվրոպայի ամենաթանկ՝ $2.6 մլն արժողությամբ տոնածառն է տեղադրվել

Մյունխենում Եվրոպայի ամենաթանկ՝ $2.6 մլն արժողությամբ տոնածառն է տեղադրվել

PanARMENIAN.Net - Մյունխենում Եվրոպայի ամենաթանկ՝ $2.6 մլն արժողությամբ տոնածառն է տեղադրվել: Տոնածառն աշտարակի է նման, որի վրա 2018 ոսկե դրամ է փակցված:

Հայտնի է, որ ինստալացիայի ընդհանուր քաշը գերազանցում է 63 կիլոգրամը, իսկ արժեքը՝ $2.6 մլն է, գրում է Life.ru-ն Blick-ի վրա հղումով: Այդպես է Սուրբ ծննդին նախապատրաստվել թանկարժեք մետաղների վաճառքով զբաղվող Pro Aurum ընկերությունը:

Նշվում է, որ ոսկե տոնածառը կմնա ընկերության գրասենյակում մինչև դեկտեմբերի 15-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---