// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արմեն Սարգսյան. Փորձելու եմ նպաստել Գյումրիի վերականգնմանը

Արմեն Սարգսյան. Փորձելու եմ նպաստել Գյումրիի վերականգնմանը

PanARMENIAN.Net - Գյումրիում կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել, կարելի է գալ առանց առիթի, թեկուզ մի քանի ժամով գալ, շրջել: Այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպես կարող են ուրիշները գալ։

«Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, և դա պետք է տեղի ունենա նախևառաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով»,-ասել է նա Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը», - ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանն ասել է, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Գյումրի այցի ընթացքում հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, զբոսնել Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց:

 Ուշագրավ