Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավից![]() 6 դեկտեմբերի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել բոլոր թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավ անցկացնելուց՝ հարգելով 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Այդ մասին նա գրառում է կատարել իկր ֆեյսբուքյան էջում: «Թեկնածուներին հորդորում եմ հարգել Հիշատակի օրը և դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չիրականացնել...Ես ինքս Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չեմ իրականացնելու...Խիղճ և խաղաղություն բոլորիս.. Ներողություն եմ խնդրում, ժամանակի սղության պատճառով, գյուղական համայնքներ չայցելելու համար...Բոլորին կոչ եմ անում ընտրություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն՝ Ձեր մեկ քվեն շատ կարևոր և որոշիչ է...,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |