ԱՊՀ դիտորդների ղեկավար. Մեծ աշխատանք է արվել ընտրությունները հաջող անցկացնելու համար

ԱՊՀ դիտորդների ղեկավար. Մեծ աշխատանք է արվել ընտրությունները հաջող անցկացնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կատարված է մեծ աշխատանք, որպեսզի ընտրությունները բարեհաջող և հանգիստ անցնեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին:

Նա նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աշխատանքները սկսել է նոյեմբերի 22-ից. առաքելությունում ընդգրկված են 16 երկարաժամկետ, 84 կարճաժամկետ դիտորդներ, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ թեև ընտրությունների անցկացումը կազմակերպվել է սեղմ ժամկետներում, բայց այս ժամանակաշրջանում ԿԸՀ-ն կարողացել է պատշաճ իրականացնել իր գործառույթները:

«Դեկտեմբերի 9-ին մարդիկ կարող են գալ ընտրատեղամասեր և ազատ արտահայտել իրենց կամքը՝ ձայն տալով իրենց նախընտրած քաղաքական ուժին: Արվել է առավելագույնը, որպեսզի ընտրողները կարողանան կատարել ընտրողի իրենց պարտականությունները», - նկատել է նա:

Գումինսկին նաև ընդգծել է, որ լրատվամիջոցներում հավասար պայմաներ են ստեղծվել բոլոր քաղաքական ուժերի համար և այս մասով ոչ մի բողոք չի ստացվել:

ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
---