// IP Marketing video - START// IP Marketing video - END

Զղջում ենք ՀՀԿ սխալների համար, ունակ ենք հակակշիռ լինել․ ՀՀԿ նախընտրական հայտարարությունը

Զղջում ենք ՀՀԿ սխալների համար, ունակ ենք հակակշիռ լինել․ ՀՀԿ նախընտրական հայտարարությունը

PanARMENIAN.Net - Նոր կառավարության և օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում՝ սկզբունքային և փորձառու՞, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ:

Այս մասին են հայտարարել ՀՀԿ նախընտրակլան ցուցակի առաջին 2 համարները զբաղեցնող Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը համատեղ հայտարարությունում։

«Հանրապետականը, անշուշտ, ունեցել է սխալների ու բացթողումների իր բաժինը, ինչի համար մենք անկեղծորեն զղջում ենք։ Սակայն, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ՀՀԿ-ն ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ», - նշվում է հայտարարությունում:

Հայտարարությունում ասվում է, թե իշխանությունները թաքուն քննարկվում են այնպիսի ծրագրեր, որոնց կյանքի կոչելը էապես կծանրացնի մարդկանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը: Այդպիսիք են անվանվում եկամուտների համատարած հայտարարագրումը, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող գումարների հարկումը, օպտիմալացման պատրվակի տակ տասնյակ հազարավոր պետական ծառայողների, մոտ ապագայում՝ նաև բուժաշխատողների և ուսուցիչների աշխատատեղերի կրճատումը և այլն:

ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։ Դեկտեմբերի 8-ը լռության օր է լինելու։

 Ուշագրավ
Նշվում է, որ հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով
ՀՔԾ-ն չի մեկնաբանել գործարար Խաչատուր Սուքիասյանին հարցաքննելու լուրը
ՀՔԾ-ն այժմ հետաքննում է Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը
Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր