// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Մենք»-ն ու «Իմ Քայլն» իրար մեղադրում են թեկնածուների միջև ծեծկռտուք հրահրելու մեջ

«Մենք»-ն ու «Իմ Քայլն» իրար մեղադրում են թեկնածուների միջև ծեծկռտուք հրահրելու մեջ

PanARMENIAN.Net - «Մենք» և «Իմ քայլը» դաշինքների ներկայացուցիչների միջև բռնությամբ ուղեկցված միջադեպ է գրանցվել։

Ինչպես դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրեկլ է ՄԵՆՔ-ից թեկնածու Թեհմինա Վարդանյանը, պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:

«Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է «Մենք» դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին… Այս առիթով «Մենք» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն», - նշել է նա։

Պապիկյանն, իր հերթին, հայտնել է, որ հենց «Իմ Քայլի» համակիրն էր դարձել դարձել հարձակման թիրախ։ «Հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին: Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել», - գրել է նա, հավելելով, որ ցուցմունք տալուց հետո գնացել է «Մենք»-ի շտաբ, ուր իրեն ու ոստիկաններին «լավ չդիմավորեցին», հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել:

 Ուշագրավ
Հեղափոխությունից հետո կուսակցությունը լքողների թիվը մեծ է
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում
70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Նա ասել է՝ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին