Ծառուկյան. Լուկաշենկոն սպասում է ՀՀ հրավերի, որ գա ու իր խոսքն ասի հայերին![]() 7 դեկտեմբերի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շտկելու համար Ծառուկյանը պատրաստվում է օգտագործել իր ընկերական կապերը Բելառուսի նախագահի հետ, նա պատասխանել է, որ Լուկաշենկոն հրավերի է սպասում, որ գա Հայաստան և «իր խոսքն ասի հայ ժոովրդին»: «Ես ասեմ, թող մեր բոլոր հայրենակիցներն էլ իմանան, որ նոյեմբերի 24-ին եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ: Եվ Ալեքսանդր Գրիգորիչն այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերր, որ գա Հայաստան, և խոսքն ասի, իր մոտեցումը, իր նվիրավածությունը հայ ժոովրդին», - ասել է Ծառուկյանը: Հարցին, թե երբ կգա, Ծառուկյանը հորդորել է լրագրողին ճշտել կառավարությունից, քանի որ «երբ կհրավիրեն, այն ժամանակ էլ կգա»: Լուկաշենկոն պնդել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու: Ավելի ուշ Երևանը հերքել է Բելառուսի նախագահի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը թեման մեկնաբանելիս նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է», - նշել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |