Փաշինյան․ ՀՀԿ-ն ցույց տվեց, որքան կհավաքեր վերջին 18 տարում ազատ ընտրություններ լինելու դեպքում![]() 10 դեկտեմբերի 2018 - 01:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ ցուցանիշը ԱԺ ընտրություններում արտահայտում է այն իրողությունը, որը կլիներ նաև նախկինում, եթե երկրում ազատ ընտրություններ լինեին։ Այս մասին է հայտարարել «Իմ Քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ «Մենք միշտ ասում էինք, որ եթե ՀՀ-ում լինեն ազատ ընտրություններ, ՀՀԿ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը կամ կղեկավարի դժվարությամբ» - նշել է նա։ Խոսելով ցածր մասնակցության մասին, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն և ընտրողների ցուցակների ճշգրտման անհրաժեշտություն կա։ «Այս անգամ քաղաքացին գնացել կամ նույնիսկ չի գնացել սեփական ազատ ընտրությունից ելնելով», - ասել է Փաշինյանը «Ռեյթինգայինի հետ կապված խնդիրներ կան։ Պետք է այդ խնդիրները քննարկենք։ Մեր առաջարկած ԸՕ-ում այն վերացվում էր», - հիշեցրել է նա, նշելով, որ հարցը կքննարկվի ավելի հանգիստ պայմաններում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |