Ազգային ժողով 3 ուժ է անցել![]() 10 դեկտեմբերի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Մյուս ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողով անցնելու համար։ ԱԺ չի անցել նաև նախկին իշխող ՀՀԿ-ն՝ հավաքելով 4,7%: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեին առնվազն 5%: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 48.63%-ը։Մասնակցել է 1.260 մլն ընտրող 2.592 մլն ընտրողից։ Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |