Մնացականյան. ՀՀ-ն վճռական է իր ներդրումն ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում![]() 10 դեկտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում՝ միշտ ամրագրելով «այլևս երբեքը»: Այդ մասին հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ։ «Ցեղասպանության զոհերի հիշատակը մեր բոլորի սրտերում է, քանի դեռ մեր ականջին են ցեղասպանություն վերապրածների պատմությունները, քանի կա մեր ընդհանուր հիշողոթյունն ու ինքնությունը պահպանելու կամքը»,- ասել է նա իր խոսքում, հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հանրային դիվանգիտության վարչությունը: «Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: Այս համերգով բացված եմ հայտարարում Երևանի Երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության և մշակույթի միջոցով ցեղասպանության կանխարգելման հարցերին»,-նշել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |