Դոդոնը 5-րդ անգամ հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից![]() 10 դեկտեմբերի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի սահմանադրական դատարանը 5-րդ անգամ ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից երկրի նախագահ Իգոր Դոդոնին: Դոդոնին ժամանակավորապես հեռացնելու մասին հարցումով դիմել էին Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները: Պատճառն այն էր, որ նախագահը հրաժարվել է հավանություն տալ մի շարք օրենքների, որոնք խորհրդարանը հաստատել էր երկրորդ անգամ, գրում է «Վեդոմոստին» Point.md ինտերնետ պորտալի վրա հղումով: Ինչպես գրում է Noi.md-ն, դեկտեմբերի 10-ին դատարան էր դիմել խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն և պատգամավոր Սերջիու Սիրբուն: Խոսքը, մասնավորապես, Քիշնևի մարզադաշտի տեղում ԱՄՆ դեսպանատան կառուցման և մայիսի 9-ին Եվրոպայի օրը նշելու վերաբերյալ օրենքների մասին է: Դոդոնը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ դրանք «հեռացող խորհրդարանի վերջին որոշումներն են»: Ըստ Մոլդովայի սահմանադրության, երկրի նախագահը հավանություն է տալիս օրենքներին: Եթե նա դիտողություններ ունի փաստաթղթի վերաբերյալ, կարող է վերադարձնել այն վերանայման: Խորհրդարանում երկրորդ անգամ հաստատված օրենքը նա պարտավոր է ընդունել: Եթե նախագահը հրաժարվում է դա անել, ՍԴ-ն կարող է ժամանակավորապես հեռացնել նրան պաշտոնից, իսկ նրա պարտականությունները կատարում է խորհրդարանի խոսնակը կամ վարչապետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |