ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Ընտրություններն աննախադեպ էին, վատ ճառեր կային, բայց թույլատրելիի սահմաններում![]() 10 դեկտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրսուլա Հացեկը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որՀայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթընտրություններն աննախադեպ էին. դրանց ընթացքում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների իրավունքը պաշտպանվել են: «Այս ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ ոչ թեկնածուների, ոչ ընտրողների նկատմամբ։ Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չի ունեցել», - հայտարարել է Հացեկը։ Նա նշել է, որ ընտրողների մեծ մասը պաշտպանել է իշխանությանը, ինչը խիստ պարտավորեցնող է: Լրագրողի հարցին ի պատասխան, որ ընդդիմադիր գործիչները դժգոհել են քարոզարշավի ընթացքում հռետորաբանությունից,Հացեկն ասել է, որ եղել են «վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, հռետորիկան քաղաքակիրթ չի եղել, բայց այդ բոլորը մնացել են թույլատրելի, կենդանի քարոզարշավի պայմաններում»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |