Ամերիաբանկի նոր ծառայությունը` հեռահար եղանակով ՍՄԱՐԹ հաշվի բացում

Ամերիաբանկի նոր ծառայությունը` հեռահար եղանակով ՍՄԱՐԹ հաշվի բացում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարական առաջարկներով: Այս անգամ բանկը հնարավորություն է ընձեռում ընդամենը հինգ րոպեում հեռահար եղանակով բացել բանկային հաշիվ: Համաձայն նոր առաջարկի` ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու` անվճար բացելով ՍՄԱՐԹ հաշիվ: Նրանք միաժամանակ կարող են անվճար ձեռք բերել Visa/Mastercard միջազգային վճարային քարտ և օնլայն բանկինգ` առանց սպասարկման վճարի:

Ամերիաբանկի Թվային ուղիների տնօրեն Գրիգոր Դավթյանը նշել է. «Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում, Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Ուսումնասիրելով օնլայն հարթակներում հանրությանվարքագիծը`մենք որոշեցինք մշակել ծառայություն, որը հաշված րոպեների ընթացքում նվազագույն տվյալների առկայությամբ հասանելի կդարձնի բանկային հիմնական ծառայությունները: Մենք փորձել ենք շատերի համար հաճելի դարձած սելֆին օգտագործել նաև բանկային ոլորտում` զուգակցելով զվարճալի զբաղմունքն օգտակար գործընթացի հետ», հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՍՄԱՐԹ հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է ընդամենը ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ, սոցիալական քարտ, ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ տեսախցիկով ապահովված համակարգիչ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---