Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների

Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն, առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին:

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախնական պայմանի և հուսով ենք, որ Թուրքիան ևս նման դիրքորոշում կորդեգրի»,-ասել է նա:

«Սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, երրորդ երկրի հետ՝ նկատի ունեմ Ադրբեջանը»,-ասել է Փաշինյանը:

2018-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---