ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է համագործակցել Գերմանիայի հետ քաղաքաշինության ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը Բեռլինի գլխավոր ճարտարապետ Կլաուս Ֆոտկեի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, եվրոպական երկրների թվում Գերմանիան լավագույն փորձը ունի այդ ոլորտում: Նշենք, որ Կ.Ֆոտկեն ժամանել է Երեւան քաղաքաշինության ոլորտում համատեղ փորձարարական ծրագրի արդյունքները ամփոոելու համար: Ծրագիրը իրականացվել է ՀՀ բնակավայրերը քաղաքաշինական գոտիների բաժանելու վերաբերյալ 2001 թվականի հուլիսին Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ստորագրված արձանագրության հիման վրա: Ծրագրի ֆինանսական ծախսերը, որն իրականացնում է գերմանական կողմը, կազմել են 11 միլիոն դոլար: Ծրագրի մեջ են ընդգրկվել հանրապետության հինգ քաղաքներ` Ծաղկաձորը, Գորիսը, Ալավերդին, Կապանը եւ Աշտարակը: Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---