Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում բուք է, Լարսը փակ է![]() 12 դեկտեմբերի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի Քուչակի ավտոճանապարհներին բուք է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |