Շարմազանով. Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ճիշտ որոշում էր

Շարմազանով. Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ճիշտ որոշում էր

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը սկսում է քաղաքական պայքարի երկրորդ փուլը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ ճիշտ որոշում էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

«Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով։ Չգիտակցվեց, չընկալվեց, չկարողացանք ճիշտ ներկայացնել, սա տեխնիկական հարց է, բայց պետության շահերից բխում էր, որպեսզի Ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերից» հետո գերագույն գլխավոր հրամանատարը լինի մարդ, որը լավագույնս է տիրապետում Ղարաբաղյան հիմնահարցին» , - նշել է Էդուարդ Շարմազանովը։

«7 ամսում Նիկոլն ու իր թիմն ավելի շատ սխալ է արել, քան ՀՀԿ-ն 20 տարվա մեջ», - ասել է Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ իրենք ինքնաթիռներով զենք են բերել Հայաստան, իսկ նոր իշխանությունը՝ տոնածառ։

«Մենք անվտանգությունն ենք ուժեցացնում, իրենք զվարճանքներն են շատացնում», - ասել է նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ հավաքելով 4,7 տոկոս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---