Փաշինյանը Չարենցավանում հանդիպել է նոր տնօրենի հեռացման պահանջով դասադուլ անող աշակերտներին![]() 12 դեկտեմբերի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չարենցավանի թիվ 3 դպրոցում արդեն մեկ ամիս շարունակ դասադուլ իրականացնող աշակերտներին և նրանց ծնողներին. նրանք պահանջում են պաշտոնանկ անել դպրոցի նոր տնօրեն Աննա Բալյանին, վերկանգնել հնին՝ Լուսինե Կարապետյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Երբ ծնողկոմիտեի ընտրություն է տեղի ունեցել, մեր ծնողներից մեկը ուղղորդված ընտրություն է արել, դրա շնորհիվ մեր տնօրենը չի ընտրվել։ Մեր ձայնը տեղ չի հասել։ Հիմա մենք պահանջում ենք մեր տնօրենին», ֊ ասել են ծնողները՝ պնդելով, որ, մասնավորապես, մարզպես Ռոմանոս Պետրոսյանն է ուղղորդել, որ ընտրեն Աննա Բալյանին։ Կոտայքի մարզպետը «սուտ և զրպարտանք» է որակել ծնողների պնդումները։ Փաշինյանը շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել նախկին և ներկա տնօրենների հետ։ Կողմերին լսելուց հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ ինքը չի կարող օրենք խախտել և կամայական որոշումներ կայացնել, հետևաբար, ըստ Փաշինյանի, հարցի լուծման միակ տարբերակն է, որ նախկին տնօրենը փորձի դատարանով վերականգնել իր իրավունքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |