Նուբարաշենի հին աղբավայրը կփակվի. Նորի վրա այգի է տնկվելու![]() 13 դեկտեմբերի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային նոր աղբավայր. երկու հին աղբավայր կփակվի: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտնել է, որ Նուբարաշենի նոր աղբավայրը կծածկվի հատուկ մեխանիզմով, որի վրա այգի կհիմնվի: Ծրագրի իրականացման համար կհատկացվի 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 մլն եվրո, դրամաշնորը՝ 10 մլն եվրո: Հին աղբավայրերի փակման և նորի բացման նախագծման աշխատանքները պետք է իրականացվեն վեց ամսում. աղբավայրը պատրաստ կլինի 2021 թվականին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |