Փաշինյանին շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը14 դեկտեմբերի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են ժողովրդավարության իդեալներին Հայաստանի ժողովրդի հանձնառության մասին», - ասված է հեռագրում, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: «Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքին ընտրողների ցուցաբերած անվերապահ աջակցությունը համոզիչ ապացույցն է այն վստահության, որ վայելում է Հայաստանում Ձեր հայտարարած բարեփոխումների ուղղությունը, ու նաև ապացույցն է դրանց իրագործմանն ակտիվ մասնակցելու այն պատրաստակամության, որ ունի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Համոզված ենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակողմանի ամրապնդմանն աջակցելու, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև իրական դաշնակցային հարաբերությունները պահպանելու ուղղությամբ», - ասվում է Սեմերիկովի շնորհավորական ուղերձում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |