Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել14 դեկտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - «Ռոսատոմն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համագործակցություն է առաջարկել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում, որը ներառում է նաև ԱԷԿ-ի կառուցում: Այդ մասին լրագրողներին է հայտնել աղբյուրն ատոմային ոլորտում, որն իրազեկ է բանակցությունների ընթացքին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, բայց գործող ԱԷԿ չկա: «Ռոսատոմն» առաջարկություն է արել՝ նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ուղի. մեկը՝ շատ արագացված անմիջապես սկսել: ԽՍՀՄ տարիներին այնտեղ նույնիսկ արդեն ընտրել էին հարթակը ԱԷԿ-ի կառուցման համար»,-ասել է աղբյուրը: Ըստ նրա, Մոսկվայի առաջարկած երկրորդ ուղին ենթադրում է համագործակցության աստիճանական աճ միջուկային ոլորտում: «Կարելի է չշտապել՝ սկզբից հետազոտական միջուկային ռեակտոր ստեղծել, կադրեր պատրաստել: Այդպես 5-6 տարի աշխատել, հետո դուրս գալ ԱԷԿ-ի կաուցմանը»,-ասել է նա: Աղբյուրը նշել է նաև, որ երկու երկրների միջև արդեն նախնական բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքում էլ «Ռոսատոմը» մշակել է առաջարկություններն ու ներկայացրել Ադրբեջանի նախագահի քննարկմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |