Ստրասբուրգյան ահաբեկիչը սպանվել է![]() 14 դեկտեմբերի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Շերիֆ Շեքքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում կրակ բացելու մեջ, սպանվել է ոստիկանների կողմից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիսթոֆ Կաստաները: Ըստ նրա, 3 ոստիկան տեսել են նրան նման մի մարդու, որի հետախուզում էր հայտարարված, և փորձել են ձերբակալել նրան: Վերջինս սկսել է կրակել և սպանվել է պատասխան կրակով, գրում է «Վեդոմոստին» BFM TV-ի վրա հղումով: Ինչպես հայտնում է Reuters-ը ոստիկանությունում 2 աղբյուրի վրա հղումով, դա տեղի է ունեցել Ստրասբուրգի հարավում՝ Նեդորֆ և Մենո շրջանների միջև, մոտ 2 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ Շեքքթաը կրակ էր բացել դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 3 զոհ և 12 վիրավոր: Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան տոնավաճառի հարևանությամբ՝ քաղաքի կենտրոնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |