Ստրասբուրգյան ահաբեկիչը սպանվել է

Ստրասբուրգյան ահաբեկիչը սպանվել է

PanARMENIAN.Net - Շերիֆ Շեքքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում կրակ բացելու մեջ, սպանվել է ոստիկանների կողմից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիսթոֆ Կաստաները:

Ըստ նրա, 3 ոստիկան տեսել են նրան նման մի մարդու, որի հետախուզում էր հայտարարված, և փորձել են ձերբակալել նրան: Վերջինս սկսել է կրակել և սպանվել է պատասխան կրակով, գրում է «Վեդոմոստին» BFM TV-ի վրա հղումով:

Ինչպես հայտնում է Reuters-ը ոստիկանությունում 2 աղբյուրի վրա հղումով, դա տեղի է ունեցել Ստրասբուրգի հարավում՝ Նեդորֆ և Մենո շրջանների միջև, մոտ 2 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ Շեքքթաը կրակ էր բացել դեկտեմբերի 12-ին:

Դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 3 զոհ և 12 վիրավոր: Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան տոնավաճառի հարևանությամբ՝ քաղաքի կենտրոնում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---