Լավրով. Ալիևը կառուցողական է տրամադրված ԼՂ հիմնախնդրի լուծումներ գտնելու հարցում![]() 14 դեկտեմբերի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրամադրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման և կառուցողական հանգուցալուծումների որոնման: «Շատ մանրամասն, տևկան զրույց ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ որ բանակցությունները վերսկսվեն, կառուցուղական հանգուցալուծումներ փնտրելու հարցում»,-ասել է Լավրովը, հայտնում է Interfax.az-ը: «ՌԴ-ն, որպես և Ադրբեջանի, և Հայաստանի մերձավոր գործընկեր երկիր, երկիր, որը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է ամերիկացիների և ֆրանսիացիների հետ, ամեն ինչ անելու է փոխզիջումների հասնելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,-ասել է նա: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և ՀՀ ղեկավարները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ և ԱՊՀ միջոցառումների շրջանակում, հանդիպել են նաև ԱԳ նախարարները Միլանում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում: «Հասկանալի է, որ այդ ամենը ՀՀ-ում ԱԺ ընտրությունների շեմին էր: Հիմա, երբ ընտրություններն արդեն ետևում են, ձևավորվելու է ՀՀ կառավարությոնը: Դրանից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի վերսկսելու բանակցային գործընթացը»,-ասել է նա: «Ձգտելու ենք ոչ այնքան սկզբունքային նոր լուծում գտնելու՝ կարգավորման հիմքերը պարզ են, որքան այնպիսի մարտավարական, եթե ուզում եք, կրեատիվ գաղափարներ գտնելու, որոնք թույլ կտան փոխզիջում ձևավորել»,-ասել է Լավրովը: Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «շատ օգտակար» էր անվանել Միլանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած բանակցությունները և հավելել, որ 2019-ին պետք է բեկում կատարել ԼՂ կարգավորման հարցում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |