«Հեռուստամարաթոն-2018»-ի հավաքած գումարն աճել է՝ $2.8 մլն է նվիրաբերել Սամվել Կարապետյանը![]() 15 դեկտեմբերի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո «Հայաստան» հիմնադրամի հանգանակած ընդհանուր գումարն աճել է, որովհետև ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 2 միլիոն 800 հազար դոլար: Այդ մասին հայտնել է «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: «Հիմնականում Ղարաբաղ է ուղղվելու այդ գումարը, դրանից 900 հազար դոլարի կարգի, մինչև 1 միլիոն, տրվելու է չորրորդ երեխա ունեցող ընտանիքներին: Կարծեմ 4 հազար դոլարի սահմաններում է ամեն ընտանիքին՝ չորրորդ երեխայի համար, նաև այնտեղ երիտասարդական կենտրոն է կառուցվում, և այդ կենտրոնի շինարարությունը շարունակելու է համահայկական հիմնադրամը մնացյալ գումարներով», ասել է Արշամյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ Արշամյանի, հեռուստամարաթոնի օրը հանգանակվել էր 11 միլիոն 109 հազար 631 դոլար: Թարմ տվյալներով խոսքը առնվազն 14 միլիոն 115 հազար 940 դոլարի մասին է: «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո լրատվամիջոցները գրել էին, թե 2018-ին հիմնադրամին, փաստորեն, հրաժարվեցին գումար փոխանցել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները: Ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի՝ 14 միլիոն 115 հազար դոլարն ամբողջական թիվը չէ, և հանգանակած ընդհանուր գումարը սպասվում է, որ կաճի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |