Փաշինյան. Ռուս զբոսաշրջիկների հոսքն Ամանորին կաճի 76%-ով՝ սա շանս է գործարարների համար

Փաշինյան. Ռուս զբոսաշրջիկների հոսքն Ամանորին կաճի 76%-ով՝ սա շանս է գործարարների համար

PanARMENIAN.Net - Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2017-ի համեմատ կավելանա 76%-ով: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով ռուսական կայքի հրապարակմանը:

«Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»,-ասվում է Փաշինյանի գրառման մեջ:

Ինչպես գրել է «Իզվեստիան» OZON.travel-ի վրա հղումով, Ամանորին ռուսաստանցիների շրջանում ամենանախընտրելի ուղղությունը Հայաստանն է լինելու, պահանջարկը 2017-ի համեմատ աճել է 76%-ով: Ըստ պարբերականի, ցուցանիշի վրա ազդել է տոմսերի 12%-ով էժանանալը, ինչպես նաև համեմատաբար մատչելի գները երկրի ներսում:

Երկրորդ տեղում Գերմանիան է, 27% աճով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Թաիլանդը, չնայած, որ այդ երկրի պահանջարկը 2017-ի համեմատ 6%-ով նվազել է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---