Զուրաբիշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը. Ընդդիմությունը բողոքում է![]() 17 դեկտեմբերի 2018 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում՝ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որի երկրորդ փուլը նոյեմբերին ավարտվեց Սալոմե Զուրաբվիշվիլիի հաղթանակով: Դեկտեմբերի 16-ին Զուրաբիշվիլին պաշտոնապես ստանձնեց պաշտոնը: Ընդդիմությունը Ռուսթավելու պողոտայում մի քանի վրան է տեղադրել: Ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքները: Այդ մասին հայտարարել է Զուրաբիշվիլիի մրցակիցն ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլու ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից՝ Գրիգոլ Վաշաձեն, հայտնում է Deutsche Welle-ն: Վաշաձեն, սակայն, դեմ է վրաններին խորհրդարանի շենքի առջև: «Եթե ինչ-որ մեկն ուզում է այդ կերպ իր բողոքը հայտնել, մենք աջակցում ենք նրան, բայց դա մեր որոշումը չէ»,-ասել է նա: Վաշաձեն որպես ընդդիմության պահանջ նշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու Վրաստանի կառավարության հրաժարականը: Զուրաբիշվիլին առաջին կինն է Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրա եդրմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել Վրաստանի նոր սահմանադրությունը, որով պետության ղեկավարի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են: Բացի այդ, Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որպես բացառություն, 5-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: 2024-ից նախագահին ընտրելու են ընտրիչների կոլեգիայի 300 անդամները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |