ՀՀ-ն բարելավել է դիրքը 2018-ի բարգավաճման և տնտեսական կայուն զարգացման վարկանիշում![]() 17 դեկտեմբերի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցրել 2018-ի բարգավաճման և տնտեսական կայուն զարգացման վարկանիշում ընդգրկված 152 երկրի թվում: Այդ են վկայում The Boston Consulting Group-ի (BCG) հետազոտման արդյունքները: Հայաստանը 51.7 միավորով վարկանիշում հայտնվել է Թաիլանդի (68-րդ տեղ) և Բրազիլիայի (70-րդ տեղ) միջև: 2017-ին Հայաստանը 70-րդ հորիզոնականում էր: Հարևան Վրաստանը վարկանիշում 60-րդն է, Ադրբեջանը՝ 71-ը, Ուկրաինան՝ 67-ը, Ռուսաստանը՝ 59-ը, Թուրքիան՝ 63-ը: Վարկանիշի առաջատարն է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Իսլանդիան: Տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Ավստրիան և Նիդերլանդները: Ամենավատ վիճակն արձանագրվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |