Շարմազանով. Բաքվից սենսացիոն հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը լռում է![]() 19 դեկտեմբերի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը ՀՀ հետ փոխըմբռնման հասնելու մասին հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվից սենսացիոն հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը լռում է: «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա,ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա ...»,-ասվում է նրա գրառման մեջ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման:Ադրբեջանցի նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումն առաջնահերթ խնդիր կլինի Ադրբեջանի համար նաև 2019-ին: «Ժամանակիս մեծ մասը նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա գլխավոր խնդիրը կլինի նաև 2019-ին»,-ասել է նախարարը: Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ընթերցեք նաև.Ալիև. Ադրբեջանը զենքի ու ռազմատեխնիկայի ներկրման բազմաթիվ պայմանագրեր է կնքել Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |