Հետազոտություն. Հարուստներն աղքատներից 6-9 տարով երկար են ապրում![]() 24 դեկտեմբերի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են «բելգիացիների հավասարության կամ անհավասարության հարցը մահվան պարագայում»: Ըստ հետազոտության, ունեվոր դասի և չունեվոր բնակչության առողջական վիճակում առկա տարբերությունը հաստատում է այն ճշմարտությունը, որ «ավելի լավ է լինել հարուստ և առողջ»: Աղքատների կյանքի ակնկալվող տևողությունը 6.6 տարով պակաս է կանանց, և 9.1 տարով՝ տղամարդկանց մոտ, գրում է «Ինտերֆաքսը» Soir թերթի վրա հղումով: Համեմատելով բոլոր այն բելգիացիների անձնական տվյալները, որոնք ներառված են բնակչության 1991-2016թթ. ազգային ռեգիստրում, ուսումնասիրելով 1991, 2001 և 2011թթ. մարդահամարների և մահվան վկայականների արխիվների տվյալները, հետազոտողները «ապշեցուցիչ տարբերություններ արձանագրեցին տարբեր սոցիալական խմբերի միջև»: Այլ կերպ ասած, ավելի բարենպաստ սոցիալ-տնտեսական դիրքում գտնվող մարդիկ, որոնք ավելի բարձր կրթություն ունեն և ավելի որակյալ կացարան, զգալիորեն ավելի երկար են ապրում, երբեմն՝ տասնամյակներ, քան սոցիալական սանդղակի հակառակ կողմում գտնվողները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |