Արմեն Սարգսյանը ցավակցել է Ինդոնեզիայի նախագահին ավերիչ ցունամիի կապակցությամբ![]() 24 դեկտեմբերի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Ցունամիի զոհերի քանակը հասել է 281-ի: Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 22-ի երեկոյան հզոր ցունամին ավերածություններ է գործել Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափամերձ տարածքում: Ըստ ականատեսի, ամենահզորը երրորդ ալիքն էր: Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացրել են երկրի բնակիչներին ցունամիի կրկնվելու վտանգի մասին:Հարյուրավոր տներ ու շենքեր են փլուզվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |