ՃՈ. Դեկտեմբերին 1321-ով ավելի խախտում է գրանցվել![]() 24 դեկտեմբերի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Ճանապարհային ոստիկանությանն անգործության մեջ մեղադրողներին: Նա հայտնել է, որ ՃՈ-ն 2018 թվականի դեկտեմբերի 1-23-ը 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ երթևեկության կանոնների 1321-ով ավելի խախտում է արձանագրել: «Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ 2018 թվականին դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18,572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1321-ով։ 1321 խախտում ավելի է արձանագրվել, իսկ դա հաստատ «անգործության» հետևանք չէր կարող լինել։ Մնացածը թողնում եմ գիտակ-վերլուծաբանների դատին», - գրել է Ահարոնյանը: Ավելի վաղ Ճանապարհային ոստիկանությունը անդրադարձել էր սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի մտահոգությանը՝ երթևեկության վիճակի կապակցությամբ «Չնայած այդ բողոքները հաճախ անփաստարկ են, Ճանապարհային ոստիկանությունը, կարևորելով հանրության մտահոգությունները և իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունը, քաղաքացիներին հրավիրում է Ճանապարհային ոստիկանություն՝ երթևեկության վիճակը քննարկելու և ցանկության դեպքում մասնակցելու ՃՈ կազմակերպած ծառայություններին», - նշված էր ՃՈ հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |