Wikileaks. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սմարթֆոնների տվյալները վերծանող սարք է գնել![]() 24 դեկտեմբերի 2018 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Պետական և մասնավոր կազմակերպությունների գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծած WikiLeaks-ը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների գնումների ցանկերը: Համաձայն դրանց, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից պատվիրել է բջջային հեռախոսների տվյալներ վերծանող սարք: Նշվում է, որ սարքը կարող է վերծանել բջջային հավելվածների տվյալները, գաղտնաբառերը, էլեկտրոնային հասցեի, հաղորդագրությունների և զանգերիի պատմությունը, բացահայտել կոնտակտները և այլն: Սարքն իրականացնում է նաև օտարալեզու բովանդակության թարգմանություն: Աղբյուրը հայտնում է նաև աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների իրականացրած 16,000 գնումների մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |