Զախարովա. ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորման համար![]() 26 դեկտեմբերի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու համար, բայց ժամանակային սահմանափակում պետք չէ դնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին կարգավորվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակի ինքնավարության իրավունք տալ։ «Մենք ժամանակային սահմանափակում չենք դնում, միշտ կողմ ենք եղել հնարավորինս արագ կարգավորմանը և բոլոր միջոցները կձեռնարկենք դրա համար»,– ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է նա: Նա հստակ ժամկետ չի նշել, միայն ասել է, որ «պատմությունը երկար է, հակամարտությունը` ձգձգված»։ «Բայց այն, ինչ կախված է ռուսական կողմից` և որպես Մինսկի խմբի համանախագահ, և որպես երկիր, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն ու անցյալ ունի, անհրաժեշտ ամեն բան կանի»,– հավելել է Զախարովան։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |