// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում. Նիստը հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում. Նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննարկումը:Հայցը կքննվի 2019-ի հունվարի 9-ին։

Ինչպես նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, քննիչն ասել է՝ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքն էլ անձնական բազմաթիվ գործեր ունի ու պետք է գնա։

«Պարզվում է՝ մեր քննչական մարմինները զբաղված են: Քննիչը խնդրեց՝ քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է, Քոչարյանը կարող է մնալ կալանքի տակ ևս մի քանի օր: Քննիչն արհեստականորեն ջգվեց որոշակի ժամանակ: Ինքնաբացարկի միջնորդությունն էլ չի քննարկվել: Քննիչն ասում է՝ պետք է գնամ միջնորդության գործերն ուսումնասիրեմ, հնարավոր է՝ հիմք ունեմ»,- ասաց Օրբելյանը:

Օրբելյանի խոսքով՝ քննիչն արհեստականորեն ձգձգել է նիստը՝ նախ դատավորի բացարկ պահանջելով, այնուհետև տարակուսանք հայտնել կալանքի միջնորդությունը չքննելու համար: Փաստաբանը հիշեցրել է, որ իրավաբանական պրակտիկայում սովորական է, երբ կալանքի վերացման բազմաթիվ միջնորդություններ նաև գիշերն են քննվում, բայց սա այդ դեպքը չէր։

 Ուշագրավ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը:
Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից