Հավանական սադրանքները կանխելու նպատակով ՊԲ-ն մի շարք միջոցառումներ է ձեռնարկել

Հավանական սադրանքները կանխելու նպատակով ՊԲ-ն  մի շարք միջոցառումներ է ձեռնարկել

PanARMENIAN.Net - Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ: Դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, առաջնագծի մի շարք ուղղություններում, դեկտեմբերի 28-ին անձամբ ստուգել ու վերահսկել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

ՊԲ-ի հրամանատարը նաև շնորհավորել է դիրքապահ զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով նոր տարում մարտական, բարոյահոգեբանական ու մասնագիտական որակների հետագա առաջընթաց և նոր հաղթանակներ:

Դիրքապահ զինվորականները պաշտպանական գերատեսչության ղեկավարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել մարտական խնդիր և լիովին արդարացնել հրամանատարության ու ժողովրդի ակնկալիքները, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---