HBO-ն «Ոսկե գլոբուսի» ժամանակ «Գահերի խաղի» վերջաբանից մի քանի վայրկյան է ցուցադրել (վիդեո)

HBO-ն «Ոսկե գլոբուսի» ժամանակ «Գահերի խաղի» վերջաբանից մի քանի վայրկյան է ցուցադրել

PanARMENIAN.Net - «Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ HBO հեռուստաալիքը 4 վայրկյանանոց հատված է ցուցադրել «Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերաշրջանից:

Այդ հատվածում Ջոն Սնոուն ծանոթացնում է Դեյներիս Թարգարիենին իր խորթ քրոջ՝ Սանսա Սթարքի հետ: Սանսան դիմավորում է Վիշապների թագուհուն ՙ«Վինտերֆելը ձերն է, Ձերդ գերազանցություն» բառերով:

Բացի այդ, հոլովակում կարելի է տեսնել սերիալի թարմացված նախաբանը՝ Վինտերֆելի պատկերով և, ենթադրաբար, Դեյներիսի զորքերով դարպասների մոտ:

Սերիալի երկրպագուներից շատերը սկսել են պահանջել HBO-ից 8-րդ եթերաշրջանի լիարժեք թրեյլերը թողարկել: Այս անգամ նրանց միացել է նույնիսկ Netflix-ը:

«Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդը կցուցադրվի 2019-ի ապրիլին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---