// IP Marketing video - START// IP Marketing video - END

2018-ին մոտ 2000 հնդիկ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել

2018-ին   մոտ   2000  հնդիկ  ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մասին:

Նշվում է, որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թվի աճ։ 2015 թվականին սահմանահատումները կազմել են՝ մուտք՝ 3951, ելք՝ 3899, տարբերությունը՝ 52, 2016 թվականին համապատասխանաբար՝ 4226 և 4114, տարբերությունը՝ 78, 2017 թվականին՝ 11,589 և 11,278, տարբերությունը 311: 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ արդեն մուտքերը կազմել են 10,237 ելքերը՝ 9122, տարբերությունը՝ 1115։

Ինչ վերաբերում է կացության կարգավիճակներ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, ապա այս դեպքում նույնպես առկա է աճ։ 2015-ին կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացի․ 2016-ին՝ 1086, 2017-ին՝ 938, իսկ 2018-ի նախնական արդյունքներով, այդ թիվը մոտ է 2000-ին (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո)։ Հարկ է նշել, որ Հնդկաստանի քաղաքացիներն ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։

Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է նաև վիզային քաղաքականությամբ։ 2017-ի փետրվարին ընդունված որոշմամբ (N 103-Ն) ՀՀ կառավարությունը հնարավորություն տվեց Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում։

Իսկ 2017-ի նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել է նոր որոշում (N 1435-Ն), ըստ որի Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգը ավելի դյուրացվեց՝ հնարավորություն տալով ՀՀ մուտքի վիզա ստանալ առանց հրավերի, ինչպես ՀՀ դեսպանություններում, այնպես էլ՝ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա (E-Visa) համակարգի միջոցով, ինչը հանգեցրել է Հայաստան այցելող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճի:

Նշվում է, որ Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում, սակայն բոլոր այս գործողությունների հիմքում «խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը»:

Ավելի վաղ Change.org կայքում հնդիկների՝ դեպի ՀՀ մուտքի ազատ վիզային ռեժիմի դեմ էր հայերը ստորագրահավաք էին սկսել, որը սակայն կարճ ժամանակ անց փակվել է:

 Ուշագրավ
Նա ասել է ԿՂ հարցի խաղաղ կարգավորում կնպաստի համաշխարհային կայունությանը
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը:
«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց՝եղել է ՌԴ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը