Կառավարության 3 անդամ կգնա ԱԺ![]() 10 հունվարի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 10-ի նիստում հայտնի է դարձել, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեր գործընկերներից 3-ը՝ Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ԱԺ պատգամավորի մանդատ կստանան», - ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելել է նաև, որ քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, կառավարության նիստի օրակարգը «տխուր է ու թեթև»։ Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում է առաջարկել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |