// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյանն Օսիպյանին հանձնարարել է բացառել սիգի ապօրինի որսը

Փաշինյանն Օսիպյանին հանձնարարել է բացառել սիգի ապօրինի որսը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 10-ի նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:

Նա նշել է, որ զեկուցագիր է ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների՝ Սևանա լճի սիգի որսի հետ կապված «100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է»:

«Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Համենայն դեպս, այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի: Դա, իհարկե, կքննարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը կոչ է արել Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել հարցը և կոնկրետ երկարաժամկետ լուծումներ առաջարկել:

 Ուշագրավ
Որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով