// IP Marketing video - START// IP Marketing video - END

Amnesty International. Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, ՀՀ-ում՝ լուրջ առաջընթաց է

Amnesty International. Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, ՀՀ-ում՝ լուրջ առաջընթաց է

PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում «քաղաքացիական հասարակությունը լուրջ առաջընթաց է գրանցել»:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, նա միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռևս կան իրավապաշտպաններին մտահոգող խնդիրներ, այդ թվում՝ քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումը:

Բալսոնն անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակին. նա ասել է, որ երկրի կառավարությունն իր գործողություններով «ցանկանում է ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին»:

«Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ սահմաններից դուրս», - նշել է Բալսոնը:

The Economist Intelligence Unit-ի հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում ժողովրդավարության տեսանկյունից տեսանելի բարելավումներ են գրանցվել. երկիրը ստացել է 4,79 միավոր՝ 2017 թվականի 4,11 միավորի համեմատությամբ և 111-րդ տեղից բարձրացել է 103-րդ:

 Ուշագրավ
Նա ասել է ԿՂ հարցի խաղաղ կարգավորում կնպաստի համաշխարհային կայունությանը
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը:
«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց՝եղել է ՌԴ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը