// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայտնի ֆրանսիացի բլոգերը հոլովակ է նկարահանել Հայաստանի մասին (վիդեո)

Հայտնի ֆրանսիացի բլոգերը հոլովակ է նկարահանել Հայաստանի մասին

PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի ճանապարհորդ բլոգեր Tolt-ը գեղեցիկ տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին՝ վերնագրելով այն «Մի գնացեք Հայաստան»:

Հոլովակի տեքստը կառուցված է հակադրության սկզբունքով: Թեև հոլովակը կոչվում է «Մի գնացեք Հայաստան»՝ գեղեցիկ կադրերը հակառակն են ապացուցում: Օրինակ, ասվում է, որ Հայաստանը չունի լավ գինի ու գինեգործություն և ցուցադրվում են գինու մառաններն ու խաղողի դաշտերը:

«Մի գնացեք Հայաստան՝ բնությունը գունեղ չէ, Հայաստանը չունի հարուստ պատմություն, չունի գինեգործության ավանդույթներ և համեղ խոհանոց»,-ասվում է տեսանյութն ուղեկցող ենթագրերում՝ էլ ավելի հզորացնելով ներկայացվող կադրերի դրական ազդեցությունը:

Եվ վերջում բլոգերը գրել է«Մի գնացեք Հայաստան, թե չէ չափից շատ բան կունենաք պատմելու»;

 Ուշագրավ
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով: