// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Դեղին բաճկոնները» շարքից հանել են Ֆրանսիայի արագաչափերի գրեթե 60%-ը

«Դեղին բաճկոնները» շարքից հանել են Ֆրանսիայի արագաչափերի գրեթե 60%-ը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում չդադարող «դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները շարքից հանել են Ֆրանսիայի տեսախցիկների գրեթե 60%-ը, որոնք գրանցում են ավտոմեքենաների արագությունը ճանապարհներին: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստանյեն:

Ֆրանսիայում բողոքի շարժման մասնակիցներից շատերն ընկալում են ճանապարհներին տեղադրված տեսախցիկները որպես գումար կորզելու միջոց, հատկապես չքավոր շերտերից, գրում է euromag.ru-ն BBC News-ի վրա հղումով:

Նշվում է, որ վանդալիզմի այդ ակտերի հետքերն ամենուր են: Տեսախցիկները հաճախ պատում են կպչուն ժապավենով կամ ներկում են:

Ընդհանուր առմամբ երկրում 3200 այդպիսի տեսախցիկ կա,կեսից ավելին արդեն չի գործում:

Սկզբնական շրջանում «դեղին բաճկոնները» բողոքում էին բենզինի ակցիզների բարձրացումից, սակայն, հետո, դրան ավելացան բողոքներն ընդդեմ վճարովի ճանապարհների և արագության գերազաննաբ համար տուգանքների:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա
Ավելի վաղ Արնոների մրցակից Պինոները 100 մլն եվրո էին նվիրաբերել