// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վրաստանում խոզագրիպից 15 մարդ է մահացել

Վրաստանում խոզագրիպից 15 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացիկ ձմռանը խոզագրիպից արդեն 15 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային գործակալության ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, դա հաստատվել է լաբորատոր հետազոտություններով:

Վրաստանում ավելացել են նաև գրիպով հիվանդների հոսպիտալացման դեպքերը՝ հասնելով 845-ի: 158 դեպքում հաստատվել է H1N1 գրիպի առկայությունը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության, Վրաստանում գրիպի համաճարակ չկա, սակայն, խորհուրդ է տրվում առաջին իսկ ախտանիշների դեպքում անհալաղ դիմել բժշկի:

Հունվարի 11-ին Հայաստանում H1N1-ով (խոզագրիպ) պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Հունվարի 4-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությում բուժհաստատություններ դիմած 25 անձանցից 10-ի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ, հայտնում է առողջապահության նախարարությունը:Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչ է արել սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա