Քաշքշոց՝ ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև

Քաշքշոց՝ ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև

PanARMENIAN.Net - Գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստները փակել են Երևան- Էջմիածին ճանապարհը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները հրաժարվում են բացել ճանապարհը, հայտնում է Panorama.am-ը:

Ակտիվիստներից Ջիվան Աբրահամայանը հանդես եկել հայտարարությամբ՝ խնդրելով իրենց մարզի բնակիչների կողմից ընտրված պատգամավորներին, քաղաքապետին միանալ իրենց։

«Եկեք, տեսեք ձեր ժողովուրդն ինչ է ասում։ Միգուցե դուք Ազգային ժողովում կարող եք 2/3- ով որոշակի հարց լուծել, մենք այդ հարցը ժողովրդով չենք կարողանում լուծում տալ։ Քանի որ մեր բանախոսներն եք Ազգային ժողովում, ուզում ենք մեր խոսքը փոխանցել ձեզ, դուք ամբիոնից ելույթ ունենաք։ Ձեզ այնտեղ 1 րոպե ժամանակ են տրամադրում, չեք ծուլանա մի երկու բառ կխոսեք։ Սպասում ենք ձեզ մեր հստակ դիրքորոշումը ներկայացնելու համար»,- ասլ է նա։

Աբրահամյանը նշել է, որ պատգամավորները գան, փոխանցեն իրենց ասելիքը, ըստ այդմ արդեն իրենց խնդիրն այսօրվա համար որոշակիորեն լուծված կհամարեն, դրանից հետո կորոշեն հետագա անելիքը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---