ՌԴ-ում կարգելափակվի Azino777 առցանց խաղատունը![]() 15 հունվարի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային հարկային ծառայությունն արգելել է վճարումներ կատարել Victory777 N.V. ընկերության հասցեին, որը հանդիսանում է ապօրինի Azino777 առցանց խաղատան մոլախաղերի կազմակերպիչը: Հունվարի 14-ից ՌԴ վճարային համակարգերն ու բանկերը պետք է մերժեն ռուսաստանցիներին այդ ընկերության հասցեին փոխանցումներ կատարելու հարցում, գրում է «Վեդոմոստին»: Victory777 N.V. ընկերությունը խաղային գործունեության Կյուրասաոյի արտոնագիր ունի, որն առկա է Azino777 կայքում: Ըստ ՌԲԿ-ի տվյալների, նույն ընկերությունն էլ փոխանցում է կազինոյում շահած գումարները բանկային քարտի վրա: Ըստ ՌԴ Դաշնային հարկային ծառայության, Victory777 N.V. ընկերությունն օգտագործել է Azino անվանումը պարունակող կայքերն ու հայելային կայքերը վճարման համար: Azino777 առցանց խաղատունն արգելված է օրենքով և արգելափակված է «Ռոսկոմնադզորի» կողմից, սակայն դա չի խանգարում նրան գործել: Հուլիսին այն հանդիսանում էր խոշորագույն գովազդատուն ՌԴ առցանց տեսանյութերի շուկայում: Azino777-ը հայտնի է իր նյարդայնացնող գովազդով, որն ի հայտ է գալիս հատկապես առցանց ֆիլմերի և սերիալների դիտման ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |